Շախմատը որպես առանձին դասընթաց
«Օհանյան» կրթահամալիրում շախմատը որպես առանձին դասընթաց ներդրվել է հիմնադրումից ի վեր, շուրջ քսան տարի։ Շախմատի միջոցով զարգացնում ենք քայլերը կանխատեսելու պլանավորելու կարողությունները, տրամաբանությունը […]
Սեպտեմբերմեկյան աչուկներ
Տեսեք ինչ սեպտեմբերմեկյան աչուկներ ենք բերել։ Ուրախ, հուզված, դեռևս մոլորված, հաստատակամ ու վստահ․ շատ տարբեր էին հայացքներն այսօր։ Այս բոլոր աչուկները և ժպիտները «Օհանյան» կրթահամալիրի նորաբաց մասնաշենքում, մեկ հարկի տակ տոնեցին կյանքի նոր փուլի մեկնարկը։
Մեր ակնկալիքն է, որպեսզի տարիներ անց մեր բոլոր սաներն ունենան ստորև ներկայացված 10 որակները […]
Շնորհավոր Սեպտեմբերի 1
«Դպրոցը պատրաստում է կյանքի մի աշխարհում, որը գոյություն չունի»: ԱԼԲԵՐ ԿԱՄՅՈՒ
Բարի գալուստ ապագայի մարտահրավերներին նախապատրաստող դպրոց՝ «Օհանյան կրթահամալիր»։
Մեր նոր մասնաշենքը
Էն ո՞վ էր ասում՝ չեք հասցնելու։ Հասցրեցինք ոչ թե վերանորոգել, այլ ամբողջությամբ հիմնանորոգել մեր նոր մասնաշենքը։ Ընդամենը մի քանի ամսվա ընթացքում մենք կարողացանք կյանքի կոչել մեր ծրագրերը՝ պահպանելով խոստումը։ Հատկապես 1-ին դասարանի օհանյանցիներին չենք զրկի Գիտելիքի և դպրության օրը գունեղ դպրոցում նշելու հնարավորությունից։
Նոր հասցե, նոր շենք, նոր միջավայր, նոր բովանդակությամբ
Անհամբեր ենք՝ տեսնելու և վայելելու մեր նոր գունավոր միջավայրը։ Այսպիսին է լինելու մեր նոր շենքը արտաքինից՝ Երևան, Ավան, Աճառյան փողոց, 1-ին փակուղի, 15/1 հասցեում։ Շենքը հիմնանորոգվում ու արդիականացվում է՝ համապատասխանեցնելով ազգային և միջազգային արդի պահանջներին։ Նոր մոտեցումներ են կիրառվել ապահովելու համար լուսավոր, հարմարավետ սենյակներ […]





