Նորութուններ

Արդեն
Ուրախ ամառ
Picture1 1
Ֆինանսական գրագիտության ծրագիր

Իդրամ ընկերությունն ակտիվորեն իրականացնում է ֆինանսական գրագիտության ծրագրեր՝ նպատակ ունենալով զարգացնել Հայաստանի բնակչության, հատկապես դպրոցականների, ֆինանսական գիտելիքները։ Վերջերս Իդրամը սեմինարներ է անցկացրել Օհանյան կրթահամալիրում…

Untitled design 2
Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագիր ավագ դպրոցում

«Օհանյան» կրթահամալիրը լիազորվել է իրականացնելու Միջազգային բակալավրիատի «Դիպլոմա» ծրագիր ավագ դպրոցում Հպարտությամբ տեղեկացնում ենք, որ «Օհանյան» կրթահամալիրը լիազորվել է իրականացնելու Միջազգային բակալավրիատի (International Baccalaureate-IB) «Դիպլոմա» ծրագիր (Diploma Programme-DP): Այսպիսով, «Օհանյանը» կրթահամալիրը Հայաստանում եզակի միջազգային դպրոցներից է, որն առաջարկում է IB կրթական ծրագրերի շարունակական շղթան՝ արդեն իսկ լիազորված լինելով նաև նախադպրոցական և տարրական դասարանների ծրագրով (PYP)։ […]

483839311 1196903342436213 1188962808076850768 n e1744677814985
Դպրոցի 100-րդ օրվա զվարճալի կերպարանափոխությունը

Ավանդույթի համաձայն մեր առաջին դասարանցիները նշեցին ուսումնառության 100-րդ օրը յուրօրինակ և զվարճալի կերպով՝ կերպարանափոխվելով 100-ամյա պապիկների և տատիկների։«100-ամյա» մեր փոքրիկները ողջ օրը մասնակցեցին դասերին ու խաղերին իրենց նոր կերպարներով՝ ոչ միայն խորացնելով իրենց գիտելիքները, այլև ստեղծելով անմոռանալի հիշողություններ, որոնք կմնան երկար տարիներ։

Ապագա
«Օհանյան» կրթահամալիրն անդամակցել է Գլոբալ դպրոցների ծրագրին

«Օհանյան» կրթահամալիրն անդամակցել է Գլոբալ դպրոցների ծրագրին՝ խթանելու կայուն զարգացման կրթությունը «Օհանյան» կրթահամալիրն էական քայլ է կատարել կայուն զարգացման կրթությունը ծրագրի մեջ ինտեգրելու ուղղությամբ՝ անդամակցելով Գլոբալ դպրոցների ծրագրին (GSP), որը ՄԱԿ-ի Կայուն Զարգացման Լուծումների Ցանցի (SDSN) առաջատար տարրական և միջնակարգ կրթության նախաձեռնությունն է։ Այս համագործակցությունը վկայում է «Օհանյան» կրթահամալիրի նվիրվածությունը համաշխարհային քաղաքացիության ձևավորմանը և աշակերտներին […]

449128792 995981385861744 4857486488757249953 n 1
Անգլերենն անհատականացված ծրագրով․ փորձարկում

Ամառային դպրոցի մեր սաներն անգլերեն սովորում են այնպիսի ծրագրով, որով սաներից յուրաքանչյուրը սովորում է անհատականացված ծրագրով։ Ողջ ամառ երեխաները հատուկ հավելվածի միջոցով կստանան հանձնարարություններ՝ բարելավելով գիտելիքները։ Նշենք, որ համակարգը փորձարկվում է՝ կրթահամալիրի կրթական ծրագրերում տեղայնացնելու նպատակով։

458419957 1048380017288547 669774165369068918 n
Մեր նոր մասնաշենքն արդեն ամբողջությամբ հիմնանորոգված է

Սեպտեմբերի 1-ը խորհրդանշական էր «Օհանյան կրթահամալիրի» համար․ վերջապես ավարտեցինք մեր նոր մասնաճյուղի վերանորոգումը՝ օհանյանականների համար ստեղծելով հարմարավետ պայմաններ։ Այս պատերն իմաստավորված են կրթական բազմաբնույթ ծրագրերով, արտացոլում են երեխայակենտրոն ուսուցման և ուսումնառության մեթոդները, որոնք կիրառում է մեր երեխայասեր ու հմուտ աշխատակազմը՝ իր կայուն արժեհամակարգով և կրթական փիլիսոփայությամբ։ Մենք կրթում ենք ապագա առաջնորդների, ովքեր իրենց սերնդակիցների հետ […]

437565932 948761317250418 5349230641871963382 n e1715881725281
Հաղթանակած օհանյանականները

Կրթահամալիրի տարրական օղակի մեր փոքրիկ ուշիմները, մասնակցելով «Մաթեմատիկա առանց սահմանների» միջազգային մրցաշարին՝ արժանացել են 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի պատվոգրերի և անցել հաջորդ փուլ: Շնորհավորում ենք, սիրելի՛ վարժարանականներ: