Ընտրվեց աշակերտական խորհրդի նախագահ
Օհանյանում նախագահական ընտրություն էր։ Շաբաթներ շարունակ Աշակերտական խորհրդի նախագահի թեկնածուները ներկայացրեցին իրենց ծրագրերը, որին հաջորդեց ընտրությունը` կանոններին համապատասխան։ Ընտրությանը մասնակցում էին բոլոր դասարաններից կազմված հանձնաժողովի անդամներ, հանձնաժողովի նախագահը, դիտորդներ` այդ թվում «միջազգային դիտորդ Եվրոմիությունից»։ Անկողմնակալ ընտրության արդյունքում, ձայների ճնշող մեծամասնությամբ Աշակերտական խորհրդի նախագահ ընտրվեց 9-րդ դասարանի աշակերտ Ռոբերտ Մելքոնյանը։
Արվեստն Օհանյանում
Կրթահամալիրում այս ուսումնական տարում ներդրվել է արվեստի նոր կրթական ծրագիր, որը զարգացվել է մեթոդական խմբի կողմից: Տարրական դասարանների աշակերտները բացահայտում են արվեստի աշխարհը, ինչպես նաև միջառարկայական և վերառարկայական կապերի, արվեստի միջոցով բացահայտում են այլ առարկաներ։ Այս անգամ ուսումնասիրում էինք կուբիզմը՝ բացահայտելով նաև կապը մաթեմատիկայի հետ։
Մեկնարկում ենք ընդունելությունը
Մեկնարկում ենք 2023-2024 ընդունելութունը։
Եթե արդեն ընտրել եք կրթահամալիրի ծառայությունները, կարող եք ներկայացնել հայտ՝ հետևյալ հղումով․ https://ohanyan.org/application/
Եթե դեռևս ունեք հարցեր, կարող եք մասնակցել առաջիկա բաց դռներին՝ նախապես գրանցվելով հետևյալ հղումով․ https://bit.ly/3QEXcY5
Միջազգային բակալավրիատ․ վերապատրաստում
Օրերս տեղի ունեցավ միջազգային վերապատրաստում, որին մասնակցեցին կրթահամալիրի դասվարները, մանկավարժները և վարչական կազմը։ Վերապատրաստումը Միջազգային բակալավրիատի դպրոցների ցանցի անդամակցության պահանջներից է, որի ընթացքում մանկավարժները հնարավորություն ունեցան խորացնելու արդեն իսկ կուտակած գիտելիքը և բարելավելու պլանավորման կարողությունները։
Ամանորը՝ միջին և ավագ դպրոցներում
Միջին և ավագ դպրոցներում Ամանորը նշեցինք աշակերտների մտահղացմամբ՝ տարբեր սցենարներով։ Աշակերտների և մանկավարժական կազմի համատեղ նախաձեռնությունը գեղեցիկ թիմային աշխատանքի օրինակ էր։ Երգ, պար, բեմականացումներ, շատ ուրախ խաղեր․ միջոցառումը վայելեցին ոչ միայն երեխաները, այլ նաև մանկավարժական ամբողջ կազմը։
Ամանորը՝ տարրական դպրոցում
Տարրական դպրոցում Ամանորը նշեցինք միասին՝ գունեղ և վառ կերպարներում, բազմազան բեմականացնումների միջոցով։ Մեր սաները փայլում են դերասանական կատարողականով։ Տարրական դասարանների դասվարների համատեղ աշխատանքի շնորհիվ երեխաների ամանորյա միջոցառումների շարքը վերածվեց իրական հեքիաթի։
Կրկին հաղթանակներ
Կրկին հաղթանակնե՜ր 🏆
Այս անգամ օհանյանցիները մասնակցել են TANDER մարզական ակումբի դյուդոյի I փակ առաջնությունը և զբաղեցրել 1-ին, 2-րդ և 3-րդ պատվավոր տեղեր։
Մեր հաղթողներն են՝
Ամանորը տարբեր ազգերի աչքերով
Որպես Միջազգային բակալավրիատի (ՄԲ) թեկնածու դպրոց կիսում ենք ծրագրի փիլիսոփայությունը․ ՄԲ-ն նպատակ ունի զարգացնելու
հետաքրքրասեր, բանիմաց և հոգատար անհատների, ովքեր կերտելու են առավել խաղաղ աշխարհ՝ միջմշակութային հանդուրժողականության և փոխադարձ հարգանքի միջոցով։
ՄԵՆՔ․..








