1․ Ունե՞ք փոխադրման ծառայություն
Այո, «Օհանյան»կրթահամալիրն անհրաժեշտության դեպքում կազմակերպում է իր սաների փոխադրումը կրթահամալիր և հետ տուն:
2․ Կրթահամալիրում գործու՞մ է երկարօրյա ծրագիր և դասապատրաստում։
Կրթահամալիրում դասերն ավարտվում են 14։15, սակայն, ծնողի նախընտրությամբ, երեխաները կարող են օրը շարունակել երկարօրյա ծրագրում։ Այս դեպքում եեխան հանգստանում է, խաղում և մասնագետների ուղղորդմամբ կատարում հաջորդ օրվա առաջադրանքները։
3․ Արդյո՞ք երեխաներն ունեն առողջ սնվելու հնարավորություն։
Վերջին տարիներին կրթահամալիրի խոհարարներն ամբողջությամբ վերանայել են ճաշացանկը՝ ներառելով բացարձակապես առողջ սնունդ և ճաշատեսակներ։ Յուրաքանչյուր ուրբաթ հաջորդ շաբաթվա ճաշացանկն ուղարկվում է ծնողին։
