Հարց-պատասխան

1․ Ունե՞ք փոխադրման ծառայություն 

Այո, «Օհանյան»կրթահամալիրն անհրաժեշտության դեպքում կազմակերպում է իր սաների փոխադրումը  կրթահամալիր և հետ տուն:

2․ Կրթահամալիրում գործու՞մ է երկարօրյա ծրագիր և դասապատրաստում։

Կրթահամալիրում դասերն ավարտվում են 14։15, սակայն, ծնողի նախընտրությամբ, երեխաները կարող են օրը շարունակել երկարօրյա ծրագրում։ Այս դեպքում եեխան հանգստանում է, խաղում և մասնագետների ուղղորդմամբ կատարում հաջորդ օրվա առաջադրանքները։

3․ Արդյո՞ք երեխաներն ունեն առողջ սնվելու հնարավորություն։

Վերջին տարիներին կրթահամալիրի խոհարարներն ամբողջությամբ վերանայել են ճաշացանկը՝ ներառելով բացարձակապես առողջ սնունդ և ճաշատեսակներ։ Յուրաքանչյուր ուրբաթ հաջորդ շաբաթվա ճաշացանկն ուղարկվում է ծնողին։