Հարգելի՛ աշակերտներ և ծնողներ,
Կրթահամալիրի մանկավարժական կազմը ջանք ու եռանդ չի խնայում՝ յուրաքանչյուր երեխայի և աշխատակցի համար ապահովելու ջերմ և հարգալից միջավայր։ Ինչպես երեխաների, այնպես էլ ուսուցիչների ընտրության ժամանակ մեծ ուշադրություն է դարձվում վերջիններիս բնավորությանը և արժեհամակարգին։ Չնայած իրականացվող նախապատրաստական և ընթացիկ աշխատանքներին, այնուամանեյանիվ չենք բացառում, որ դպրոցում հնարավոր է լինեն դեպքեր, որոնք դուրս կմնան մեր ուշադրությունից․ խնդրում ենք ինչպես մանկավարժներին, այնպես էլ երեխաների և ծնողներին՝ ներկայացնելու խնդիրներն անանուն և անհապաղ։ Այս հարթակի միջոցով կարող եք անանուն նկարագրել բռնության կամ բուլիինգի դեպքը, իրավիճակը, շփումներում խնդիրները, որոնք նկատել եք։ Մենք հետամուտ կլինենք՝ հոգեբանների և մանկավարժների համատեղ աշխատանքի շնորհիվ գտնելով լավագույն լուծումը։ Նախապես շնորհակալություն ենք հայտնում համագործակցության համար։ Խնդրում եմ այցելել ստորև ներկայացված հղումով՝ ներկայացնելու ԱՆԱՆՈւՆ տեղեկատվություն։ Կանխավ շնորհակալ եմ համագործակցության համար։
https://forms.office.com/e/AV89gXYD5H
